ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱԿ-ի Քարտուղարությունը Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, որի անդամները` Քարտուղարները, ընտրվում են ՄԻԱԿ-ի Համագումարի կողմից և ի պաշտոնե հանդիսանում են նաև ՄԻԱԿ-ի Խորհրդի անդամներ:
Միջհամագումարային ժամանակահատվածում Քարտուղարությունը Խորհրդի հետ միասին պատասխանատու է Կուսակցության գործունեության համար:
Կուսակցության Քարտուղարության գործառույթները բազմաթիվ են: Քարտուղարությունը նախապատրաստում և հրավիրում է Կուսակցության Համագումարները, Խորհրդի նիստերը, կազմում օրակարգերը, որոշում Համագումարի և Խորհրդի նիստերի անցկացման աշխատակարգը, տեղը, օրը, իրականացնում է մասնակիցների ծանուցումը:
Վերը նշված լիազորություններից բացի Քարտուղարությունն իրականացնում է նաև մի շարք այլ գործառույթներ, այդ թվում` Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցությանն անդամագրվելու և կուսակցությունից հեռացնելու կարգը, Գլխավոր Քարտուղարի ներկայացմամբ հաստատում է Կուսակցության հաստիքացուցակը և դրույքաչափերը, տնօրինում է Կուսակցությանը պատկանող անշարժ և շարժական ամբողջ գույքը:
Քարտուղարությունն է այն մարմինը, որն իրավասու է լուծել Կուսակցության անդամին Կուսակցության շարքերից հեռացնելու հարցը:
Հարկ է նշել, որ Կուսակցության անդամը, Կուսակցությունից հեռացնելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, իրավունք ունի այն բողոքարկել Կուսակցության Կանոնադրական Հանձնաժողովին, որն էլ կայացնում է վերջնական որոշումը:
ՄԻԱԿ-ի Քարտուղարության ներկայիս կազմն ընտրվել է 21.03.2009թ. Իջևան քաղաքում կայացած ՄԻԱԿ-ի III-րդ համագումարին:
Արա Հովսեփյան - գլխավոր քարտուղար
Սամվել Ֆարմանյան- քարտուղար
Լևոն Մարտիրոսյան- քարտուղար
Ինգա Հարությունյան - քարտուղար
Սամսոն Հակոբյան - քարտուղար
Արթուր Ղարագուլյան - քարտուղար
Նաիրա Կարապետյան - քարտուղար
Գերասիմ Բարսեղյան - քարտուղար
Վահան Բաբայան - քարտուղար