ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Եթե համեմատականներ ացկացնենք երկրի պետական մարմինների հետ, ապա ՄԻԱԿ-ի Կանոնադրական Հանձնաժողովը Կուսակցության կառուցվածքային համակարգում կարելի է դիտել որպես Սահմանադրական Դատարան: Նմանատիպ կառույցը մեր քաղաքական կուսակցությունների կառուցվածքում նորույթ է:
ՄԻԱԿ-ի Կանոնադրական Հանձնաժողովը քննության է առնում Կուսակցության մյուս կառույցների ընդունած որոշումների համապատասխանությունը Կուսակցության Ծրագրին և Կանոնադրությանը: Այն դեպքում, երբ այդ որոշումները, բացառությամբ Համագումարի որոշումների, հակասում են Կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը, Կանոնադրական Հանձնաժողովը կասեցնում է դրանք:
Կանոնադրական Հանձնաժողովը իրավասու է մեկնաբանություններ և պարզաբանումներ տալ Կանոնադրության և Ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ:
Կանոնադրական Հանձնաժողովը գործեր է քննում ՄԻԱԿ-ի անդամների, կենտրոնական կամ տարածքային մարմինների դիմումների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Կանոնադրական Հանձնաժողովի նիստերը բաց են:
Կանոնադրական Հանձնաժողովի որոշումները վերջնական են և ենթակա են պարտադիր կատարման, ուստի Կուսակցության համապատասխան մարմինը պարտավոր է իր ընդունած նախորդ որոշումը համապատասխանեցնել հանձնաժողովի որոշմանը:
ՄԻԱԿ-ի Կանոնադրական հանձնաժողովի ներկայիս կազմն ընտրվել է 21.03.2009թ. Իջևան քաղաքում կայացած ՄԻԱԿ-ի III-րդ համագումարին:
Կարեն Մաթեւոսյան
Ալիկ Հովհաննիսյան
Արսեն Նիկոյան
Նունե Հարությունյան
Արամայիս Սահակյան