Տարածքային ստորաբաժանման նախագահ
Տարածքային ստորաբաժանման նախագահի լիազորություններն են `
ա) ղեկավարում է գործադիր խորհրդի աշխատանքները
բ) ապահովում է համագումարի, քարտուղարության եւ տարածքային տվյալ ստորաբաժանման գործադիր խորհրդի որոշումների կատարումը
գ) ներկայացնում է տարածքային ստորաբաժանումը, առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային ստորաբաժանման անունից
դ) կուսակցության քարտուղարությանը հաշվետվություն է ներկայացնում իր եւ տարածքային ստորաբաժանման կամ մասնաճյուղի գործադիր խորհրդի գործունեության մասին
ե) բացառությամբ կուսակցության համագումարի, խորհրդի, քարտուղարության եւ տվյալ տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի իրավասությանը ենթակա հարցերից, իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ եւ ստորագրում է հրամաններ, կարգադրություններ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր
զ) հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի արտահերթ նիստեր
է) իրականացնում է կուսակցության համագումարի, խորհրդի եւ քարտուղարության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ
ը) իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդին