ԽՈՐՀՈՒՐԴ
Կուսակցության Խորհուրդը մշտապես գործող մարմին է, որն ընտրվում է Կուսակցության Համագումարի կողմից:
ՄԻԱԿ-ի Խորհրդի ներկայիս կազմն ընտրվել է 21.03.2009թ. Իջևան քաղաքում կայացած ՄԻԱԿ-ի III-րդ համագումարին:Խորհրդի իրավասության մեջ մտնում է ՀՀ ԱԺ թափուր տեղերի համար ընտրություններին Կուսակցության մասնակցության, Կուսակցության` քաղաքական դաշինքներում ընդգրկվելու, Կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ որոշումների կայացումը: Կուսակցությանն անդամագրվելու և անդամությունից հեռացնելու կարգը ևս հաստատվում է Խորհրդի կողմից: Այն դեպքում, երբ առկա են հասարակությանը հուզող առանցքային և հրատապ խնդիրներ, ՄԻԱԿ-ի Քարտուղարության առաջարկով, Խորհուրդն այդ խնդիրների կապակցությամբ հանդես է գալիս հայտարարությամբ:
|
|
|||