ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կուսակցության Վերստուգիչ Հանձնաժողովը ՄԻԱԿ-ի նյութական և ֆինանսական միջոցների իրացման վերահսկողություն իրականացնող մարմինն է:
Հանձնաժողովը ցանկացած ժամանակ Կուսակցությունում կարող է անցկացնել ստուգում, ծանոթանալ Կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել Կուսակցության ղեկավար մարմիններին:
Իր լիազորությունների իրագործման շրջանակներում Վերստուգիչ Հանձնաժողովը իրավասու է Կուսակցության բոլոր աշխատակիցներից պահանջել և ստանալ Կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ, եզրակացություն տալ Կուսակցության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ:
Իր գործունեության արդյունքում Վերստուգիչ Հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացնում Համագումարին:
ՄԻԱԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովի ներկայիս կազմն ընտրվել է 21.03.2009թ. Իջևան քաղաքում կայացած ՄԻԱԿ-ի III-րդ համագումարին:
Տաթեւիկ Գևորգյան
Դիանա Գազիյան
Մանվել Ավետիսյան
Հովնան Հունանյան
Լեւոն Թորոսյան