Լրահոս Հոսնի Մուբարաք | 18.01.2012
Հոսնի Մուբարաք (ծնվ. 1928 մայիսի 4) — եգիպտացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ և Եգիպտոսի չորրորդ նախագահ 1981-ից մինչև 2011թ.։ Փոխնախագահ է նշանակվել եգիպտական ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո (1975-81թթ.)։
Ըստ Սահմանադրության նախագահ է նշանակվել 1981 թվականի հոկտեմբերի 6-ի զորահանդեսի ժամանակ Անվար Սադաթի սպանությունից հետո։ 2011 թվականի հունվարի 25-ին Եգիպտոսում բռնկվել են լայնածավալ ժողովրդական ցույցեր, որոնց գլխավոր պահանջը Մուբարաքի ռեժիմի հրաժարականն է։
2011թ փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին և 2011 թ. փետրվարի 11-ին հրաժարական տվեց` փոխանցելով իշխանությունը զինված ուժերի բարձրագույն խորհրդին։
|
| |||