Լրահոս Կլոդի Էնյերե | 18.01.2012
Կլոդի Էնյերե- Ֆրանսիացի բժիշկ, քաղաքագետ, Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի տիեզերագնաց (1985 - 1999): Ծնվել է Ֆրանսիայի Լե Կրեզո քաղաքում:
1986թ-ին ստացել է դիպլոմ բիոքիմիա մասնագիտությամբ: Արժանացել է շնորհակալագրերի կենսաբանության, սպորտային, ավիացիոն և տիեզերական բժշկության (1981), ինչպես նաև ռևմատոլոգիայի ոլորտներում անձնվեր աշխատանքի համար (1984):
2001 թ-ին Էնյերեն առաջին եվրոպացի կինն էր, ով ոտք դրեց միջազգային տիեզերական կայան: Նա ուղեծրում անցկացրեց 25 օր 14 ժամ և 22 րոպե:
Տիեզերագնացի կարիերան ավարտելուց հետո Էնյերեն մուտք գործեց քաղաքականություն և դարձավ Ժան Պյեր Ռաֆարենի կառավարության Եվրոպական հարցերով նախարար, հետազոտությունների և նոր տեխնոլոգիաների հարցերով նախարարի օգնական:
|
| |||