Լրահոս ՄԻԱԿ-ի Քարտուղարության հերթական նիստը | 20.01.2011 2011թ. Հունվարի 19-ին ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի Քարտուղարության հերթական նիստը, որը վարում էր կուսակցության Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը: Քարտուղարության նիստն անցկացվեց ընդլայնված ձեւաչափով: Բացի Խորհրդի անդամներից նիստին մասնակցում էին նաեւ ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվեցին ՄԻԱԿ-ի առաջիկա անելիքները, մասնավորապես 2011 թ. գարնանը տեղի ունենալիք կուսակցության հերթական համագումարի նախապատրաստման խնդիրները, համագումարի օրակարգին վերաբերող հարցերը, ինչպես նաեւ 2012 թ. ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ՄԻԱԿ-ի մասնակցության հետ կապված գործողությունների ծրագիրը: |
| |||