Լրահոս ՄԻԱԿ-ի Գյումրիի գրասենյակը շարունակում է իր ակտիվ գործունեությունը | 25.10.2010
ՄԻԱԿ-ի Գյումրու գրասենյակում ավանդույթի ուժ է ստանում "Բանավեճի ակումբ"-ի կազմակերպած միջոցառումները:
Միջոցառումները մեկնարկել են Շիրակի մարզի հյուսիսային համայնքների դպրոցներում:
Միջոցառումներից երրորդը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզիԱշոցքի միջնակարգ դպրոցում: Բանավեճի թիմերի կազմում կային` ուսուցիչներ,աշակերտներ և ուսանողներ:
Միջոցառումը իր ձևաչափով տարածաշրջանում առաջացրել է մեծ հետաքրքրությունև ծառայեց իր նպատակին, իսկ նպատակն էր` ազատ հաղորդակցումը տարբեր տարիքիև մասնագիտության անձանց միջև:
Բանավեճի ընթացքում քննարկվեցին երկու թեմա` "Սիրելթշնամուն" և "Հայի ամուսնությունը օտար ազգի հետ", որոնց ընտրությունընախապես կատարվել էր դպրոցի տնօրինության մասնակցությամբ:
Մասնակիցները բավական ակտիվ էին և անկաշկանդ:Հատկանշական է, որ աշակերտները շեշտը դրեցին արտաքին թշնամու վրա ևնշեցին, որ պետք չէ ներել թշնամուն,որովհետև նա սպառնալիք է ազգի համար: Այլ էր նրանց վերաբերմունքը ներքին թշնամու հանդեպ` ներել կարելի է,նույնիսկ` անհրաժեշտ է:
Ավելի բուռն էր քննարկումը երկրորդ թեմայի շուրջ: Շատ գովելի և ուրախալի է այն փաստը,որ երտասարդությունը գիտակցում է իրազգային արժեքները և դրանց պահպանման նշանակությունը:Միջոցառման ավարտին իր շհնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենըՎ.Մոսկովյանը,նշելով, որ նման միջոցառումները օգնում են երեխաների մոտհաղորդակցման նոր հմտություններ ձևավորելուն:Վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն` հետագա միջոցառումներինհրավիրել դպրոցի թիմին:
|
| |||