Լրահոս Միլիոնատերը ՄԻԱԿ-ից | 31.08.2010 Երեք ամիս Հայկական Երկրորդ հեռուստաալիքի եթերում թեժ պայքար էր գնում` մեկնարկել էր նոր խաղ, ուր հաղթողը ստանալու էր բավականին մեծ գումար: "Քլաբ Բար" կոչվող հեռուստատեսային նոր նախագծին մասնակցում էր նաև ՄԻԱԿ-ի անդամ Էդուարդ Շահբազյանը: Խաղի կանոնները պարզ էին` այլ ռեալիթի-շոուների օրինակով, այստեղ ևս մասնակիցները ապրում էին առանձնացված վայրում, տեսախցիկների անընդմեջ ուշադրության ներքո, աշխատում բարում: Այս խաղը մարդկային հարաբերությունների ճիշտ կառուցման հիման վրա ստեղծված մի նախագիծ էր, որտեղ նախօրոք ընտրված 12 անծանոթներ միասին ապրում են միևնույն հարկի տակ` համատեղ ուժերով աշխատացնելով քաղաքի կենտրոնում գտնվող "Քլաբ Բարը": Խաղի հիմնական կանոնն էր մնալ խաղում մինչև վերջ, պայքարելով 2 000 000 դրամ մրցանակային ֆոնդի համար:Երեք ամիս շարունակ ՄԻԱԿ-ի անդամները հետևում էին Էդուարդի խաղին, մասնակցում նրա կողմից կազմակերպված միջոցառումներին` նորաձևություն, շոու և այլն, և իհարկե ակտիվ քվեարկում նրա հաղթանակի համար: Այսպիսով, Էդուարդը ոչ միայն հաղթեց խաղում և դարձավ միլիոնատեր, այլև ստացած "Հեռուստադիտողի համակրանք" տիտղոսը, ապացուցելով, որ նա կարողացել է ճիշտ դրսևորել իրեն:Շնորհավորում ենք Էդուարդին: |
| |||