Լրահոս Առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացման դասընթացի առաջին շրջանավարտները | 27.07.2010 Ավարտվեց ՄԻԱԿ-ի անդամների առաջնորդական և քաղաքական հմտություններիզարգացման դասընթացը: Շուրջ 3 ամիս տևող այս դասընթացների ընթացքումերիտասարդները ուսւումնասիրում էին երեք հիմնական թեմաներ` առաջնորդականհմտություններ, քաղաքագիտության հիմունքներ և PR. Տեսական ստացվածգիտելիքները ստուգվում էին գործնական դասերի ժամանակ, յուրաքանչյուրթեմայի ավարտից հետո անց էր կացվում ստուգողական աշխատանք: Իսկ հիմնականքննական աշխատանքի արդյունքների հիման ՄԻԱԿ-ի կողմից դասընթացներիմասնակիցներին շնորհվեցին վկայագրեր:Վկայագրերի հանձման օրը ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը,ամփոփելով դասընթացների արդյունքները, հետաքրքրվեց մասնակիցներից, թեինչպիսի առաջընթաց է գրանցվել իրենց մոտ, արդյոք անհրաժեշտ էր այսդասընթացի կազմակերպումը և պետք է այն դարձնել շարունակական թե ոչ: Ստանալով միանշանակ դրական արձագանքներ, Գլխավոր քարտուղարը հույսհայտնեց, որ անպայմանորեն կլինեն առիթներ, որտեղ նրանք կունենանհնարավորություն կիրառելու ստացված հմտություններն ի շահ ՄԻԱԿ-ի: Դասընթացարավար, ՄԻԱԿ-ի Արտաքին և հանրային կապերիգծով քարտուղար Նաիրա Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով դասըթնացիմասնակիցներից, խոստացավ առաջիկայում կազմակերպել ՄԻԱԿ-ի անդամների համար"Բանավեճի ակումբ" ուր նրանք հնարավորություն կունենան ոչ միայնարտահայտել իրենց տեսակետները քննարկվելիք հարցերի շուրջ, այլև կիրառելհասարակական խոսքի և բանավեճի արվեստի նոր հմտությունները: |
| |||