Լրահոս Քաղաքական ամառային դպրոց Վրաստանում | 29.07.2010
Հարավային Կովկասի Տարածաշրջանային քաղաքական երկխոսության ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից հուլիսի 22-ից 26-ը կազմակերպվել էր հերթական քաղաքական ամառային դպրոցը` այս անգամ Վրաստանում:
Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին քաղաքական կուսակցությունների երիտասարդ անդամներ Հարավային Կովկասի երեք պետություններից` Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանից մասնակցնում էին երիտասարդներ ՄԻԱԿ-ից, ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից և ԲՀԿ-ից: ՄԻԱԿ-ը ներկայացնում էին Անուշիկ Ոսկանյանը և Տաթևիկ Գևորգյանը:
Դասընթացների թեման հիմնականում վերաբերում էր սոցիալական և տնտեսական քաղաքականությանը: Դասերի տեսական և գործնական մասերի ճշգրիտ բաշխումը հնարավորություն էր տալիս հստակ պատկերացնելու քննարկվող խնդիրը և առաջարկելու լուծման սեփական եղանակներ:
Թիմային աշխատանքի արդյունքում, ինչպես նաև դասերից դուրս ոչ ֆորմալ ժամանցի արդյունքում երիտասարդ քաղաքական գործիչները ձեռք բերեցին ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր ընկերներ, ում հետ համագործակցությունը, շնորհիվ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի, կլինի շարունակական: Կազմակերպիչների հավաստմամբ` դասընթացը նախատեսվում է շարունակել ձմռանը:
|
| |||