Լրահոս Այցելություն Ցեղասպանության թանգարան | 22.04.2010
Ապրիլի 22-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել էր ցուցահանդես` "Հայոց Ցեղասպանությունը արտասահմանյան մամուլում" խորագրով: Հայկական կոտորածները և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը մշտապես եղել են հայկական ու արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Այս առումով, մամուլի անդրադարձներն ու հրապարակումները կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության հետ առնչվող հիմնահարցերի լուսաբանման համար և ունեն սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն: Ուշագրավ են անգլիական, ռուսական, ֆրանսիական, ամերիկյան և այլ երկրների մամուլի հրապարակումները:
Նույն օրը ՄԻԱԿ-ի Արտաքին և հանրային կապերի գծով քարտուղար Նաիրա Կարապետյանի կողմից կազմակերպվել էր այցելություն վերոնշյալ ցուցահանդես: Այստեղ ՄԻԱԿ-ի անդամները ծանոթացան ներկայացված նյութերի հետ, շրջեցին Ցեղասպանության թանգարանում, առավել ծանր տպավորություն թողեց կոտորածը հավերժացրած դոկումենտալ տեսանյութը, որը ցուցադրվում էր սրահներից մեկում:
Վերջում ՄԻԱԿ-ի անդամները իրենց գրառումը թողեցին այցելուների հուշամատյանում:
|
| |||