Լրահոս Ընտրական սեմինարներ մարզերում | 21.03.2010
2009 թվականի սեպտեմբերին ՄԻԱԿ-ի կենտրոնական գրեսենյակում կազմակերպվել էին դասընթացներ` "Երիտասարդության մասնակցությունը ընտրական գործընթացին" թեմայով: Դասընթացները վարում էր ՄԻԱԿ-ի անդամ, գիտությունների թեկնածու, ընտրական բնագավառի մասնագետ Ատոմ Մխիթարյանը: Դասընթացները մեծ հետաքրքրության արժանացան և դրական արձագանք ստացան ՄԻԱԿ-ի անդամների կողմից, և որոշվեց այսօրինակ դասընթացներ կազմակերպել նաև մարզերում բնակվող ՄԻԱԿ-ի անդամների համար: Մարզային առաջին դասընթացը կազմակերպվեց մարտի 21-ին Աշտարակ քաղաքում` ՄԻԱԿ-ի Աշտարակի տարածքային ստորաբաժանման նորաբաց գրասենյակում: Դասընթացին ընթացքում մատուցվեց ընտրական գործընթացին վերաբերող դասախոսություն, ցուցադրվեց ֆիլմ` ընտրությունների մասին, հարցերի քննարկումներից հետո ներկա 18 մասնակիցները լրացրեցին ստուգողական հարցաթերթիկներ, որոնց արդյունքների ամփոփումից հետո առաջադիմության նվազագույն սանդղակը հաղթահարած ՄԻԱԿ-ի անդամներին կտրվեն համապատասխան վկայականներ: Նշենք, որ նույն օրը Աշտարակի տարածքային ստորաբաժանման գրասենյակ էին այցելել ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը քարտուղարության այլ անդամների հետ: |
| |||