Լրահոս

Հայիթիում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել  | 20.01.2010
Հայիթիում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվարի 12-ի ավերիչ երկրաշարժից 8 օր անց Հայիթիում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 6.1 մագնիտուդ:

Հունվարի 20-ի  երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 56 կիլոմետր հյուսիս-արեւմուտք:

Հաղորդագրությունների համաձայն` երկրաշարժից ցնցվել են շենքերը, եւ ահաբեկված մարդիկ դուրս են նետվել փողոցներ:

Նոր երկրաշարժի հետեւանքով ավերածությունների եւ զոհերի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ենթադրվում է, որ հունվարի 12-ի երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի:
Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն: