Լրահոս Գերմանիայի ՔԴՄ փորձագետը ՄԻԱԿ-ում | 15.12.2009
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 15-ին ՄԻԱԿ-ի գրասենյակում կազմակերպվել էր խորհրդատվական սեմինար` ՄԻԱԿ-ի անդամների համար: Սեմինարը վարում էր Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն կուսակցության պաշտպանության, զարգացման և մարդու իրավունքների հարցերով ռեֆերենտ, քաղաքական ծրագրերի և վերլուծության բաժնի փորձագետ Մարկուս Լակամպը: Ներկա էր նաև Կոնրադ Ադենաուերի հինադրամի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Կատյա Քրիստինա Պլատեն:
Սեմինարի թեման հիմնականում վերաբերում էր կուսակցության ծրագրի մշակման և լրամշակմանը, ժամանակի և այլ գործոնների ազդեցության հետևանքով փոփոխություններ կատարելուն, ամբողջ կուսակցության ներգրավվածությանը այս գործընթացին, քաղաքական ուղու արտացոլմանը ծրագրում, երիտասարդների մասնակցությանը քաղաքական զարգացումներում ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում: Սեմինարի ավարտին ծավալված քննարկման ընթացքում արծարծվեցին բազմաբովանդակ հարցեր, որոնց պատասխանները ոչ միայն գոհացրեցին ՄԻԱԿ-ի անդամներին, այլև հետագայում կստանան իրենց կիրառումը ՄԻԱԿ-ում: Նշենք, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հետ ՄԻԱԿ-ի համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, և գալիք տարվա ընթացքում նախատեսվում է համատեղ այլ ծրագրերի իրականացում: Ü³Û»É ³Ûë µ³ÅÝÇ å³ïÏ»ñ³ëñ³ÑÁ |
| |||