Լրահոս Մարդու իրավունքների միջազգային օր | 10.12.2009
1948թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, եւ 1950 թվականից դեկտեմբերի 10-ը նշվում է իբրև Մարդու իրավունքների միջազգային օր: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում քաղաքական ուժեր, մի շարք միջազգային և հայաստանյան հասարակական կազմակերպություններ և այլն: Սակայն ոչ բոլորն են տեղեկացված, որ վերոհիշյալ հռչակագրի հիմքում ընկած` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պատկերացումները ձևավորվել են դեռևս հունական անտիկ շրջանի փիլիսոփաների օրոք, և սկզբունքները, փոխանցվելով դարեդար, հիմնականում մնացել են անփոփոխ: Համաշխարհային հանրության համար Մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթ է և աներկբա: Հարգիր քո և ուրիշների իրավունքները: |
| |||