Լրահոս

ՄԻԱԿ-ը Գյումրիում  | 06.12.2009
ՄԻԱԿ-ը Գյումրիում
21 տարի է անցել այն ձմեռային արհավիրքի օրվանից, սակայն հայ ժողովուրդը չի մոռանում 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերին: Ամբողջ աշխարհը ցնցած այդ երկրաշարժի տարելիցի նախօրեին ՄԻԱԿ-ի ղեկավարությունը այցելել էր Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին: Ծաղիկ դնելով երկրաշարժի զոհերի հուշակոթողին` ՄԻԱԿ-ի քարտուղարության և այլ ղեկավար մարմինների անդամները Գլխավոր քարտուղարի հետ միասին շրջեցին Գյումրի քաղաքով, ծանոթացան վերածնված և գեղեցկացած քաղաքի նոր շենքերին, լսեցին բնակիչներին:

Նույն օրը` դեկտեմբերի 6-ին, նախատեսված էր հանդիպում ՄԻԱԿ-ի Գյումրիի տարածքային ստորաբաժանման հետ, նոր անդամագրություն և ղեկավար մարմնի ձևավորում: Գյումրեցինը կիսվեցին իրենց մտահոգություններով, հույս հայտնեցին, որ ՄԻԱԿ-ը Գյումրիում կկարողանա դառնալ այն շարժիչ ուժը, որն անհրաժեշտ է աղետի գոտու վերջնական վերացման համար: 

Ձևավորվեց 5 հոգուց բաղկացած Գյումրիի տարածքային ստորաբաժանման խորհուրդ, խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Ալեքսանյանը:


Նայել այս բաժնի պատկերասրահը



Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն: