Լրահոս Նոր անդամագրություն Աշտարակում | 11.10.2009
Հոկտեմբերի 11-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ՄԻԱԿ-ի կազմակերպչական գծով քարտուղար Վահան Բաբայանը, Խորհրդի անդամ Արտավազդ Գասպարյանը, Երևանի տարածքային ստորաբաժանման խորհրդի նախագահ Ալիկ Հովհաննիսյանը, Աշտարակի տարածքային ստորաբաժանման անդամներ, ՄԻԱԿ-ի համակիրներ: Հանդիպման ժամանակ քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, ՄԻԱԿ-ի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, այլ հարցեր: Հանդիպման վերջում անցկացվեց նոր անդամագրություն: |
| |||