Արխիվ ՄԻԱԿ-ի կազմակերպած կոնֆերանսը Կոնգրես հյուրանոցում | 11.07.2007 Հուլիսի 11-ին ՄԻԱԿ-ը հրավիրել էր կոնֆերանս ՀՀ Սահմանադրություն. Տեսություն եւ Քաղաքական Իրականություն թեմայով, որին հրավիրված էին քաղաքական գործիչներ, հայտնի իրավագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ լրագրողներ: Կոնֆերանսի հիմնական բանախոսներն էին ՀՀ Ազգային Ժողովի Պետա-Իրավական Հարցերի Մշտական Հանձնաժողովի նախագահ պարոն Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ Օմբուդսմեն պարոն Արմեն Հարությունյանը: Բանախոսներն անդրադարձան ՀՀ Սահմանադրության եւ նրանում կատարված փոփոխությունների դերին եւ նշանակությանը, վերծուծեցին Սահմանադրության դրական կողմերն ու թերությունները եւ կարծիքներ հայտնեցին Սահմանադրության իրական ազդեցության մասին երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: Ելույթներից հետո տեղի ունեցավ աշխույժ հարցուպատասխան եւ ծավալուն քննարկումներ Սահմանադրությանն առնչվող տարբեր ասպեկտների վերաբերյալ: Կոնֆերանսը լայնորեն լուսաբանվեց հայկական ԶԼՄ-ների կողմից: |
| |||