Արխիվ

ՄԻԱԿ-ի հայտարարությունը OMX Group-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի գնման կապակցությամբ  | 02.05.2007

ՄԻԱԿ-ը` Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը ողջունում է վերջերս ՀՀ Կառավարության, ՀՀ Կենտրոնական Բանկի և շվեդական OMX Group ընկերության միջև ձեռք բերված համաձայնությունը կապված OMX Group-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի գնման եւ այդպիսով Հայստանի արժեթղթերի շուկայում լուրջ մասնակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ, որը նախադեպ չունի ԱՊՀ ողջ տարածքում:

Ազատական կուսակցություն լինելով ՄԻԱԿ-ը գտնում է, որ այս իրադարձությունը դասվում է այն կարևորագույն նվաճումների շարքին, որոնք որոշիչ նշանակություն կունենան ինչպես Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման, այնպես էլ ընդհանրապես տնտեսական աճի շարունակական ապահովման իմաստով:

OMX Group-ի ի հայտ գալը Հայաստանի շուկայում, որպես ենթակառուցվածքային միավորի, ՄԻԱԿ-ը կարևորում է հետևյալ պատճառներով.

- OMX Group-ը` հանդիսանալով Սկանդինավյան և Բալթյան երկրներում ֆոնդային բորսաների օպերատոր, մուտք գործելով Հայաստանի շուկա կապահովի տեխնոլոգիական, այդ թվում օրենսդրական, ենթակառուցվածքային, մասնագիտական կարողությունների ստեղծումը Հայաստանի սաղմնային վիճակում գտնվող արժեթղթերի շուկայի համար:

- Ստեղծելով ընդհանուր հարթակ վերը նշված երկրների ֆինանսական շուկաների հետ, զգալի կավելանան արժեթղթերի շուկայի միջոցով ՀՀ ընկերությունների ֆինանսավորման հնարավորությունները, ինչը լուրջ նախապայման է հանդիսանում Հայաստանում ոչ-բանկային ֆինանսական շուկայի հատվածի առաջանցիկ զարգացման համար:

OMX Group-ի նման նշանավոր կառույցի հայտնվելը Հայաստանում, որպես ենթակառուցվածքային միավորի, զաալիորեն կբարելավի ՀՀ ֆինանսական շուկայի միջազգային վարկանիշը և կստեղծի լրջագույն նախապայմաններ միջազգային ֆինանսական կառույցների կողմից ՀՀ տարածքում գործունեություն ծավալելու համար:

ՄԻԱԿ-ը վստահ է, որ հանդիսանալով ոչ բանկային ֆինանսական շուկայի հատվածի զարգացման ռազմավարության կարևորագույն բաղադրիչ մասը, նշված իրադարձությունը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի ապահովագրական, կենսաթոշակային, ներդրումային համակարգերի առաջանցիկ զարգացման գործընթացում:

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը շնորհավորում է ՀՀ Կենտրոնական Բանկի պատասխանատուներին, գիտակցելով, որ իրենց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կարեւոր առաջընթաց ապահովել ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման գործում:

ՄԻԱԿ-ի Խորհուրդ
2 մայիսի 2007թ.

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool