Արխիվ

"ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր" նախագծի մեկնարկ  | 07.04.2011
Ս.թ. ապրիլի 8-ին տեղի ունեցավ Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության մամուլի ասուլիսը, որին ազդարարվեց "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" նախագծի մեկնարկը: 
 
 
Այն իրականացվում է ՄԻԱԿ-ի կողմից, նախագծին արդեն իսկ միացել են մի շարք հասարակական կազմակերպություններ, խմբեր եւ անհատներ: Ծրագիրը տևելու է մեկ ամիս և ավարտվելու է Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ:
 
Ծրագրի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերի համացանցային հասցեական տարածումն է աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում:
 
Նախագծի ռազմավարական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստելն է:Նախագծի հիմնական և ռազմավարական նպատակներին ուղղված խնդիրներն են`
  • ԼՂ հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի հանրայնացումը, 
  • Ադրբեջանի ռազմատենչ և բացահայտ կեղծիքի վրա հիմնված քարոզչության հետևանքների չեզոքացումը, 
  • ԼՂՀ միջազգային ճանաչման գործում բազմաթիվ միջազգային, հասարակական, քաղաքական կազմակերպությունների և ազդեցիկ գործիչների ջանքերի մոբիլիզացումը և նրանց հետ շարունակական հարաբերությունների ամրապնդումը:
Ծրագիրն իրականացվում է երեք փուլերով.
 
Առաջին փուլում ստեղծվում է աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հեղինակավոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների անվանական տվյալների բազա:
 
Մշակվում և տարբեր լեզուներով թարգմանվում են ԼՂ հակամարտության վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերը: Զուգահեռ ձևավորվում են նախագծին նպաստող տեղական ու հայկական լոբբինգով զբաղվող կազմակերպությունների, ֆորմալ ու ոչ-ֆորմալ խմբերի կոալիցիաներ:
 
Երկրորդ փուլում արդեն ձևավորված տվյալների բազայում առկա անվանական հասցեներով ուղարկվում են վերոնշյալ նյութերը: Նախատեսվում է մի քանի միլիոն էլեկտրոնային հաղորդագրությունների նպատակային տարածում:
 
Երրորդ փուլում ամփոփվում են ծրագրի արդյունքները: Նախագծի արդյունավետության հիմնական չափանիշ կազմակերպիչները համարելու են հաղորդագրություններից ստացված կոնկրետ արձագանքները:
Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool