Արխիվ ՄԻԱԿ-ը հաղթեց | 30.08.2010 Ավարտվեց Բազե 2010 համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվել և անց էր կացվում Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից ս/թ օգոստոսի 23-ից 28-ը: Ծաղկաձորի գեղատեսիլ հանգստյան տանը մեկ հարկի տակ էին հավաքվել շուրջ 300 երիտասարդներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից, այնպես էլ Արցախից և Ջավախքից: Հրավիրված էին նաև 7 կուսակցությունների երիտասարդներ, սակայն հրավերը ընդունել էին 5 կուսակցություններ` ՄԻԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: ՄԻԱԿ-ի ջոկատը վերադարձավ 3 ոսկե մեդալներով և պատվոգրերով: Նարնջագույն ճակատը, որում ընդգրկված էր ՄԻԱԿ-ի ջոկատը, ճանաչվեց հաղթող: Միջոցառման ընթացքում կազմակերպված տարրաբնույթ ինտելեկտուալ, գեղարվեստական և մարզական մրցույթների ընթացքում հավաքված միավորների հանրագումարի արդյունքը հաշվարկելով, առաջին տեղում էր նարնջագույնը, սակայն, իհարկե, վերջնական է համարվում գունավոր ջոկատների համախմբումը` Կարմիր, Կապույտ, Նարնջագույն, ինչով և կազմում է պետականության խորհրդանիշ հայկական դրոշը: "Բազե 2010" համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այլ բարձրաստիճան այրեր: Նշենք, որ ՄԻԱԿ-ից մասնակցում էին Ամալյա Բալաբեկյանը, Լիդիա և Մելինե Գիվարգիզովաները, Արամայիս Սահակյանը, Հայկ Ալեքսանյանը, Կարեն Հարությունյանը և ջոկատի ղեկավար Վազգեն Պապիկյանը: Վազգենի խոսքերով` "ՄԻԱԿ-ի ջոկատը կարողացավ հաղթահարել իր դեմ դրված բոլոր խնդիրները` մասնակցելով հնարավորության սահմաններում բոլոր մրցումներին, հանդես եկավ միասնական ճակատով, ջանք և եռանդ չխնայելով հասնել հաղթանակի": Հավաքի մասնակից ՄԻԱԿ-ականները նվաճում են համարում նաև նոր ընկերների ձեռքբերումը: Մենք հպարտանում ենք մեր երիտասարդների հաղթանակով: |
| |||