Արխիվ Նոր Գործադիր խորհուրդը ձևավորված է | 12.06.2010
Միացյալ Ազատական Ազգային կուսակցության որդեգրած ռոտացիոն սկզբունքի
համաձայն, սույն թվականի հունիսի 12-ին, "Սիներջի" բիզնես կենտրոնում,
տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի Երևանի տարածքային ստորաբաժանման ընդհանուր ժողովը,
որի նպատակն էր Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար կազմի
ընտրությունները:
Ընդհանուր ժողովն նախ քվերակությամբ հաստատեց Երևանի տարածքային
ստորաբաժանման խորհրդի անդամների թիվը, այնուհետև իրականացրեց անդամների
ընտրությունը:
Ինքնաառաջադրման արդյունքում, քվեարկությամբ ձևավորվեց Երևանի տարածքային
ստորաբաժանման նոր գործադիր խորհուրդը` կազմված ՄԻԱԿ-ի 7 /յոթ/
անդամներից, որի կազմից էլ ընտրվեց գործադիր խորհրդի նախագահը:
|
| |||