Արխիվ ՄԱԿ-ի անկյուն` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Արարատի մարզային կենտրոնում | 30.03.2010
Մարտի 30-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Արարատի մարզային կենտրոնում բացվեց Միավորված Ազգերի Կազմակերպության անկյուն: Այս անկյան առկայությունը երիտասարդական կենտրոնում մեծապես նպաստելու է մարզային երիտասարդների տեղեկատվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Բացմանը ներկա էին Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, փոխմարզպետ Սամվել Մինասյանը, մարզի հասարակական և քաղաքական այլ գործիչներ:
Հրավիրված էր նաև ՄԻԱԿ-ի Արտաշատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Բաբկեն Հարությունյանը:
Նա կուսակցության անունից ողջունեց այս նախաձեռնությունը, նշելով, որ երիտասարդական կենտրոնն այն վայրն է, ուր հավաքվում են բազմաթիվ ակտիվ երիտասարդներ` անկախ քաղաքական հայացքներից: Կենտրոնը միշտ լի է երիտասարդներով, և իդեալական վայր է տեղեկատվական անկյան նյութերի հասանելիությունն ապահովելու առումով:
|
| |||