Արխիվ

ՄԻԱԿ-ի գրասենյակի բացումն Իջևանում  | 27.03.2010
2010 թվականի մարտի 27-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանման գրասենյակի բացումը: Բացմանը ներկա էին ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի փոխմարզպետ և ՕԵԿ-ի մարզային կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանը, ՄԻԱԿ-ի գաղափարական գծով քարտուղար Գերասիմ Բարսեղյանը, ՄԻԱԿ-ի բազմաթիվ անդամներ և համակիրներ:

Ողջույնի խոսքում ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղարն առանձնացրեց Իջևանի կառույցի աշխատանքը և համոզմունք հայտնեց, որ նոր գրասենյակում ՄԻԱԿ-ի Իջևանի տարածքային ստորաբաժանումը կաշխատի էլ ավելի քրտնաջան և արդյունավետ` ակտիվորեն աշխատելով մարզի այլ կառույցների հետ: Տավուշի մարզպետ պարոն Ղուլարյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ՄԻԱԿ-ի հետ` նշելով կուսակցության գործունեության այն կարևոր փուլերը, որոնք հատկապես տպավորիչ եւ արդյունավետ են եղել: Տավուշի մարզպետի կարծիքով ՄԻԱԿ-ը շատ ակտիվ և նպատակասլաց գործունեություն է ծավալում ոչ միայն Իջևանում, այլև ողջ մարզում:

Բացման արարողությունից հետո Գերասիմ Բարսեղյանը կուսակցության Իջեւանի ակտիվի հետ անցկացրեց գաղափարաքարոզչական դասընթաց, որը մեծ տպավորություն գործեց անդամների վրա:


Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool