Արխիվ Դասընթացներ Տավուշի մարզում | 27.03.2010
ՄԻԱԿ-ի գաղափարաքարոզչական հարցերով հանձնախումբը շարունակում է արտագնա հանդիպումների շարքը ՄԻԱԿ-ի տարածքային կառույցներում: Այս հանդիպումների հիմնական նպատակը կուսակցության գաղափարախոսության առանցքային դրույթների վերաբերյալ ՄԻԱԿ-ի անդամներին ու համակիրներին համակողմանի իրազեկումն է և երկրի կարևոր խնդիրների վերաբերյալ ՄԻԱԿ-ի դիրքորոշումների ներկայացումը:
Հերթական հանդիպումը Տավուշի մարզում էր: Մարտի 27-ին ՄԻԱԿ-ի Իջևանի կառույցի գրասենյակում կազմակերպվել էր "ՄԻԱԿ-ի գաղափարաքարոզչական առաջնահերթությունները" թեմայով քննարկում-դասընթաց: Դասընթացին մասնակցում էին տեղական կառույցի խորհրդի անդամների, կուսակցականներ և համակիրներ, ներկա էր նաև ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը:
Քննարկումը վարում էր ՄԻԱԿ-ի գաղափարական գծով քարտուղար Գերասիմ Բարսեղյանը: Քննարկվող հարցերը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՄԻԱԿ-ի դիրքորոշմանը, Երկրորդ սերնդի բարեփոխումների գաղափարին, համայնքների հավասարաչափ զարգացման, գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրային դրույթներին, ինչպես նաև ՄԻԱԿ-ին քաղաքական դաշտում գործող մյուս կուսակցություններից առանձնացնող այլ գաղափարախոսական ծրագրային մոտեցումներին: Քննարկումն անցավ բավական աշխույժ և ինտերակտիվ մթնոլորտում: Հանդիպման մասնակիցները ակտիվ արձագանքեցին քննարկվող բոլոր հարցերին` ներկայացնելով իրենց դիրքորոշումները, առաջարկներն ու մտահոգությունները: Միաժամանակ պետք է փաստել, որ բոլոր արտահայտած մոտեցումները սկզբունքորեն համապատասխանում էին ՄԻԱԿ-ի դիրքորոշումներին: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է գաղափարական աշխատանքներն առավել նպատակային ու արդյունավետ կազմակերպելու առումով: Վերջում մասնակիցներն անդրադարձան ներկուսակցական խնդիրներին. ընտրվեց ՄԻԱԿ-ի Առաջնային քարոզչական խմբի ներկայացուցիչ Իջևանի տարածքային կառույցից: Այդ պարտականությունները կկատարի տեղական կառույցի խորհրդի անդամ Անի Հակոբյանը: Նայել այս բաժնի պատկերասրահը |
| |||