Արխիվ

ՄԻԱԿ-ը Կոտայքի մարզում  | 21.03.2010
ՄԻԱԿ-ի քարտուղարության որոշմամբ Կոտայքի մարզի Պրոշյան գյուղում հիմնադրվեց կուսակցության տարածքային ստորաբաժանում: Մարտի 21-ին ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը քարտուղարության այլ անդամների հետ այցելել էր Պրոշյան: Տեղի բնակիչների հետ հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր քննարկումների միջավայրում, հանդիպման ընթացքում իրականացվեց անդամագրություն ՄԻԱԿ-ի շարքեր:

Պրոշյանցիներին հետաքրքրում էր ՄԻԱԿ-ի մոտեցումները երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, ՄԻԱԿ-ի աշխատանքային սկզբունքները և գաղափարական հիմնական հենքը:

Հանդիպմանը ներկա ՄԻԱԿ-ի գաղափարական գծով քարտուղար Գերասիմ Բարսեղյանը և կազմակերպչական գծով քարտուղար Վահան Բաբայանը հանգամանորեն ներկայացրեցին բարձրացված հարցերի պատասխանները, իսկ Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը, ի մի բերելով օրվա թեմաները, հույս հայտնեց միասնական արգասաբեր աշխատանքի և ՄԻԱԿ-ի գաղափարների իրականացման:
Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool