Արխիվ

ՄԻԱԿ-ը բացում է գրասենյակներ մարզերում  | 19.03.2010
ՄԻԱԿ-ը բացում է գրասենյակներ մարզերում
ՄԻԱԿ-ի մարզային գործունեության արդյունավետ կազմակերպման և մարզային բնակիչների հիմնախնդիրների թեթևացման նպատակով ՄԻԱԿ-ի մարզային գրասենյակների մեծ մասն ունենալու է հետաքրքիր առանձնահատկություն` համատեղ այստեղ գործելու են ինտերնետ-ակումբներ: Մարզային բնակիչների համար համաշխարհային ցանցն ավելի հասանելի, իսկ ՄԻԱԿ-ի անդամներին` ավելի մատչելի դարձնելու նպատակով ՄԻԱԿ-ը նախաձեռնել է հնարավորության դեպքում կազմակերպել ինտերնետ-ակումբների բացում բոլոր մարզային բնակավայրերում: 




Ներկայումս այսպիսի գրասենյակներ գործում են արդեն 2 քաղաքներում` Իջևանում և Աշտարակում, ուր և այցելել էր ՄԻԱԿ-ի կազմակերպչական գծով քարտուղար Վահան Բաբայանը:

Նշենք նաև, որ գրասենյակ է բացվել Արտաշատ քաղաքում, և տարածքային ստորաբաժանման խորհուրդը իր գործունեությունն է ծավալում հարմարավետ պայմաններում: Տարածքային ստորաբաժանումը լի է նախաձեռնություններով, որոնցով և կիսվել է Արտաշատ այցելած ՄԻԱԿ-ի կազմակերպչական գծով քարտուղարի հետ:

Մենք բոլոր ստորաբաժանումներին մաղթում ենք միասնական արդյունավետ աշխատանք:  

Նայել այս բաժնի պատկերասրահը
Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool