Արխիվ

Տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի մամուլի ասուլիսը  | 21.04.2007

Ապրիլի 21-ին Երեւանի Ջազզվե սրճարանում տեղի ունեցավ Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՄԻԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուները, մյուս անդամները եւ համակիրները:

Ասուլիսի ընթացքում ՄԻԱԿ-ի անդամները եւս մեկ անգամ ներկայացրին ՄԻԱԿ-ի ծրագիրը, կարգախոսները, ռազմավարությունը, ինչպես նաեւ կուսկացության առաջիկա անելիքները: Նշվեց, որ ՄԻԱԿ-ը լուրջ հայտ է ներկայացրել քաղաքական դաշտում եւ պատրաստվում է ամենահաջող ձեւով մասնակցել թե առաջիկա ԱԺ ընտրություններին, թե դրանից հետո ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր քաղաքական գործընթացներին:

ՄԻԱԿ-ի համամսնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գարիկ Մարտիրոսյանը հայտարարություն արեց ՄԻԱԿ-ի Խորհրդի եւ իր համատեղ որոշման մասին հանելու իր թեկնածությունը ՄԻԱԿ-ի համամասնական ցուցակից: Իմ ներկայությունը ցուցակում ինչ-որ առումով դժվարացնում է ՄԻԱԿ-ի ողջ պոտենցիալը ներկայացնելու գործընթացը, քանի որ ուշադրության բավականին պատկառելի մասը ուղղվում է իմ համեստ անձի վրա: Ես ամբողջապես կիսում եմ ՄԻԱԿ-ի գաղափարները եւ Ծրագիրը եւ տասնապատիկ ավելի շատ աջակցելու եմ ՄԻԱԿ-ի հզորացմանը եւ նպաստելու եմ ՄԻԱԿ-ի հաջողություններին: Ես նաեւ կոչ եմ անում բոլոր առաջադեմ մարդկանց, հատկապես երիտասարդներին անդամագրվելու եւ աջակցելու ՄԻԱԿ-ին, որովհետեւ սա նոր սերնդի այն ուժն է, որն անպայման հաջողության է հասնելու իր գործում, նպաստելով մեր Հայրենիքի հզորացմանը եւ զարգացմանը:

Ասուլիսի վերջում, ՄԻԱԿ-ը հրավիրեց բոլորին եկող հինգշաբթի տեղի ունենալիք Comedy Club-ի աննախադեպ համերգին: Հրավիրատոմսերը կարելի է ձեռք բերել ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, բայց տեղերն իհարկե խիստ սահմանափակ են:

 

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool