Արխիվ ՄԻԱԿ-ի անդամների առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացում | 10.03.2010
Մոտ մեկ ամիս է, ինչ ՄԻԱԿ-ի գրասենյակում անց են կացվում ՄԻԱԿ-ի անդամների առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացմանը միտված սեմինար-դասընթացներ: Դառնալով քաղաքացիական հասարակության անդամ` այսպես թե այնպես երիտասարդները առնչվում են հասարակական, քաղաքական, տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և այլ կառույցների հետ, և տարբեր իրավիճակներում դրական արդյունքի հասնելու, սեփական կարծիքը և մտքերը հասանելի դարձնելու և մատուցելու համար անհրաժեշտ է լինում ըստ առժանվույնս ներկայանալ: Իսկ դա նշանակում է ճիշտ գնահատել իրավիճակը և գրագետ ու գոյություն ունեցող մշակված չափանիշների համաձայն կառուցել խոսքը, կայացնել վճռական որոշում, ճիշտ աշխատել թիմում, տիրապետել հաղորդակցման կանոններին, շահեկան դիրք գրավել բանավեճում, ընդունել և թելադրել կոնսենսուսի պայմաններ և այլն: Այս ամենն առավել արդիական է դառնում քաղաքական կուսակցության անդամների համար: Դասընթացների նպատակն է խրախուսել ՄԻԱԿ-ի անդամների առավել ակտիվ և նպատակաուղղված մասնակցությունը քաղաքացիական/քաղաքական գործընթացներին, բարձրացնել նրանց ինքնագիտակցությունը քաղաքացիական հասարակության անդամ լինելու և երկրի ու պետության կյանքում անմիջական մասնակցություն ցուցաբերելու անհրաժեշտության հարցում, ինչպես նաև աջակցել նրանց ձեռք բերել առաջնորդության համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Նշենք, որ դասընթացի ավարտին առավել ակտիվ մասնակիցներին ստուգողական թեսթ ի արդյունքների հիման վրա կհանձնվեն համապատասխան վկայականներ: Նայել այս բաժնի պատկերասրահը |
| |||