Արխիվ Թենիսի առաջնություն` ՄԻԱԿ-ի անդամների համար | 06.03.2010
Մարտի 6-ին ՄԻԱԿ-ի նախաձեռնությամբ և ՄԻԱԿ Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանի բարձր հովանու ներքո կազմակերպվել էր սեղանի թենիսի առաջնություն` ՄԻԱԿ-ի անդամների համար: Առաջնությունը տեղի ունեցավ Երևանի "Հայաստան" Մարզական միությունում: Մրցույթի մարզիչն էր Հայաստանի Սեղանի թենիսի Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը: Մրցումներն անցան լարված ու ակտիվ պայքարում: Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր: Առաջին մրցանակին արժանացավ ՄԻԱԿ անդամ Վազգեն Գևորգյանը` Երևանից, ով կարծիք հայտնեց, որ սպորտային միջոցառումները դրական լիցք են հանդիսանում կազմակերպության թիմային աշխատանքի կազմակերպման մեջ և ամրապնդում կապերը նևանց միջև: Իսկ ՀՀ Սեղանի թենիսի Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը հավելեց. "Ողջունելի է, որ կազմակերպվում են նման միջոցառումներ, որ առողջ մթնոլորտ է տիրում կուսակցության անդամ երիտասարդների շրջանում: Ճիշտն ասած, ես շատ չեմ հանդիպել, որ կուսակցությունները նաև նման սպորտային միջոցառումներ իրականացնեն: Իսկ այսօր ես նկատեցի մի քանի լավ խաղացողների, լավ երիտասարդներ են, մի խոսքով, սա առողջ կուսակցություն է: Նաև մաղթում եմ, որ այս երիտասարդներն ակտիվ մասնակցեն քաղաքական կյանքին, որովհետև տեսնում եմ` ինչ լավ, կենսախինդ երիտասարդներ են: Եթե կուսակցությունն առողջ է, ուրեմն սպորտի վիճակն էլ լավ կլինի": ՄԻԱԿ-ի անդամների համար սպորտը կյանքի կարևոր բաղադրիչ է, և առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև բիլիարդի և շախմատի առաջնություններ` ՄԻԱԿ-ի անդամների համար : |
| |||