Արխիվ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր որակ | 05.03.2010
Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ և 22 դեմ հարաբերակցությամբ քննարկել և հավանության է արժանացրել հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը: Սա միանգամայն նոր, ավելի բարձր որակ է հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Այդ կապակցությամբ ՄԻԱԿ-ը շնորհավորում է բոլորին, և հույս հայտնում որ հարցի հետագա զարգացումները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ հետո նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից կլինեն հայ իրականության օգտին:
|
| |||