Արխիվ 2010թ փետրվարի 24-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկում: | 24.02.2010
2010թ փետրվարի 24-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկում: Քննարկման նպատակն էր ստեղծել երկխոսություն հանրային կարևորություն ունեցող հիմնախնդիրների շուրջ. տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարների և կին ընտրողների միջև, ապահովելով տեղական իշխանությունների քաղաքական ծրագրերի հասցեականություն և հաշվետվողականություն: Քննարկման ընթացքում ՄԻԱԿ-ի անդամ, "Սյունիքի իրավապաշտպան և խորհրդատվական կենտրոն" ՀԿ-ի նախագահ Ալիսա Էլյազանը ներկայացրեց կանանց դերը ժողովրդավար ընտրական գործընթացներին, որի հիմնական նպատակն էր ընտրությունների օրը առաջնորդ կանանց կողմից անցկացնել արտաքին դիտարկում և դիտորդական առաքելություն անցկացնել Սյունիքի տարածաշրջանում: Քննարկումը կանանց հնարավորություն տվեց տեղեկանալու, թե ՏԻՄ ընտրությունների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել իրենց դիտարկումները: |
| |||