Արխիվ "Ղարաբաղյան հակամարտությունը` հայ-թուրքական հարաբերություններ համատեքստում" սեմինար-դասընթաց | 24.02.2010
Օրերս կայացավ "Համագործակցություն հանուն զարգացման" (Cooperation for development) երիտասարդական հասարակական կազմակերպության, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և "Եվրասիա" Համագործակցության հիմնադրամի "Երևանի երիտասարդական բանկ" ծրագրի կազմակերպած երկօրյա սեմինար-դասընթացը՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտությանը:
Դասընթացին մասնակցեցին մրցութային հիմունքներով ընտրված տարբեր մասնագիտությունների 25 երիտասարդներ տարբեր բուհերից և կազմակերպություններից: ՄԻԱԿ-ը ներկայացրեց Ամալյա Բալաբեկյանը: Դասընթացը վարեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, "Սիվիլիթաս" հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը և պատմաբան Սուրեն Մանուկյանը։ Դասընթացի հիմնական նպատակն էր երիտասարդներին իրազեկել ազգային հիմնախնդիրների մասին և բարձրացնել հայ երիտասարդների տեղեկացվածության մակարդակը ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: |
| |||