Արխիվ Միքայել Մարտիրոսյանն նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական | 01.03.2010
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության Իջևանի տարածքային ստորաբաժանման
նախագահ Միքայել Մարտիրոսյանն նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական:
ՄԻԱԿ-ի Իջևանի բջիջի ակտիվ աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել
մարզպետի կողմից, և Միքայել Մարտիրոսյանին առաջարկվել է զբաղեցնել
վերոնշյալ պատասխանատու պաշտոնը` կիրառելով ՄԻԱԿ-ականին հատուկ
աշխատասիրությունը, եռանդը և նախաձեռնողականությունը: ՄԻԱԿ-ը հպարտորեն շնորհավորում է Միքայելին, մաղթում նրան հավատարիմ մնալ իր ջանասիրությանը, ունենալ նորանոր աշխատանքային վերելքներ, որևէ ջանք չխնայել Տավուշի զարգացմանը միտված ծրագրերի նախաձեռնման և իրականացման մեջ: |
| |||