Արխիվ

"Փոփոխություններ Եվրոպայում` խաղաղ ճանապարհոց - Գերմանական պատի փլուզման 20-ամյակը"  | 02.10.2009
20 տարի առաջ, 1989թ. հոկտեմբերի 3-ին Արևելյան Գերմանիայի բնակչությունը խաղաղ ճանապարհով հրաժարվեց սոցիալիստական ռեժիմից, և հետևանքը եղավ այն, որ 1990թ. հոկտեմբերի 3-ին վերամիավորվեցին երկու` Արևմտյան և Արևելյան Գերմանիաները:

Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց այս պատմական իրադարձության 20-ամյակի տոնախմբությունը: Հրավիրված էր նաև ՄԻԱԿ-ի արտաքին և հանրային կապերի գծով քարտուղար Նաիրա Կարապետյանը:

Միջոցառման սկզբում գերմանացի քաղաքագետ Քրիստինե Բլումաուերը ներկայացրեց պատի փլուզման նախապատմությունը և քաղաքական զարգացումները Գերմանիայում:  Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Մելանի Մոլթմանը և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի "Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկասում" տարածաշրջանյին ծրագրի ղեկավար Կատյա Քրիստինա Պլատեն կիսվեցին հիշողություններով, պատմեցին իրենց անձնական տպավորությունների մասին, պատասխանեցին հավաքվածների հարցերին:

Պաշտոնական ներկայացումից հետո կազմակերպված էր հյուրասիրություն, որի ընթացքում գերմանացի գործընկերները մեծ սիրով պատասխանում էին ավելի անկաշկադ հարցերի, քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին ձեռքբերումները, հայ-թուրքական հարաբերություններրի բարելավման արդյունքները համաշխարհային քաղաքականության նվաճումների ենթատեքստում և այլն:


Նայել այս բաժնի պատկերասրահը

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool