Արխիվ

Տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի հիմնադիր համագումարը  | 18.02.2007

Փետրվարի 18-ին Երեւանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին պատվիրակներ Երեւանից եւ Հայաստանի մի քանի մարզերից: Համագումարը որոշեց հիմնադրել Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը, ընդունեց կուսակցության Կանոնադրությունը եւ հաստատեց Ծրագիրը, ինչպես նաեւ մրցակցային պայմաններում ընտրեց կուսակցության ղեկավար մարմինները` Խորհուրդը, Քարտուղարությունը, Վերստուգիչ եւ Կանոնադրական Հանձնաժողովները:

ՄԻԱԿ-ի Քարտուղարության, այսինքն նաեւ ի պաշտոնե ՄԻԱԿ-ի Խորհրդի անդամներ ընտրվեցին Դավիթ Աթանեսյանը, Սամսոն Հակոբյանը, Անուշ Ավանեսյանը, Կարեն Մաթեւոսյանը, Լեւոն Մարտիրոսյանը:

ՄԻԱԿ-ի Խորհրդի անդամներ ընտրվեցին Իրինա Ղափլանյանը, Զարուհի Օհանյանը, Սերգեյ Թանթուշյանը, Մամիկոն Բոստանջյանը, Վահան Հարությունյանը, Ռուբեն Գալստյանը, Գայանե Ավագյանը, Լեւոն Թորոսյանին, Նունե Գաբրիելյանը, Վալենտինա Գեւորգյանը:

Համապատասխանաբար 5-ական եւ 3-ական անդամներով համալրվեցին կուսակցության վեստուգիչ եւ կանոնադրական հանձնաժողովները:

Համագումարից անմիջապես հետո տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի նորընտիր Խորհրդի առաջին նիստը, որը Կանոնադրությամբ սահմանված կարգով Քարտուղարության անդամների կազմից ընտրեց ՄԻԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին: Այդ պաշտոնում մեկ տարի ժամկետով ընտրվեց Լեւոն Մարտիրոսյանը:

 Նայել այս բաժնի տեսասրահը

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool