Արխիվ

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցավ Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հավաք  | 30.04.2009

Մայիսի 1-ից 3-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Եվրոպական մի շարք երկրների երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հավաք, որը անց էր կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հավաքը նպատակ ուներ նպաստելու  երիտասարդ քաղաքական գործիչների միջև ոչ ֆորմալ քննարկումների անցկացմանը` միջազգային հարաբերությունների, քաղաքականության, տնտեսության և այլ հարցերի շուրջ:

Առաջին օրը հավաքի մասնակիցների միջև ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ` երիտասարդների քաղաքական կյանքում ներգրավվածության վերաբերյալ: Մտահոգիչ թեմաներից էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը և նրա հաղթահարման հնարավոր ուղիները: Ռուսաստանյան "Նաշի" երիտասարդական շարժման ղեկավար Նիկիտա Բորովիկովի համոզմամբ, պետության կողմից գրագետ կառուցված տնտեսական խրախուսական քաղաքականության արդյունքում կարելի է մեղմել այս ճգնաժամի ազդեցությունը: Բելառուսի հանրապետական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յուրի Կրիվոդուբսկին հույս հայտնեց, որ երիտասարդների գործնական առաջարկները կստանան իրենց տրամաբանական ընթացքը և կնպաստեն հաղթահարմանը: Բելգիական ՙՀայաստանի եվրոպական ընկերներ՚ կազմակերպության ղեկավար Մայքլ Քեմբեքը հետաքրքրված էր Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների ակտիվությամբ և առաջարկում էր եվրոպական երկրների դրական փորձը որպես նախադեպ կիրառել Հայաստանի Հանրապետությունում:  ՙԵդինայա Ռոսսիյա՚ կուսակցության ՙՄոլոդայա Գվարդիյա՚ երիտասարդական կազմակերպության դաշնային համակարգող Ալեքսեյ Շապոշնիկովը առաջարկեց գտնել հետագա համագործակցության ուղիներ:

Հավաքի հաջորդ օրը, ըստ նախատեսված գրաֆիկի, հյուրերը հանդիպեցին ՀՀ Վարչապես Տիգրան Սարգսյանի հետ, անկաշկանդ մթնոլորտում ծավալված հարց ու պատասխանների ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխաններ: Ղազախստանի Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության կենտրոնի ղեկավար Մագժան Իլյասովին հետաքրքրում էր Հայաստանի  և Ղազախստանի միջև հնարավոր համագործակցության շրջանակները, հարցեր հնչեցին երիտասարդների որոշումների կայացման գործընթացի մասնակցության և այլնի վերաբերյալ:

Հավաքի մասնակիցներին այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով պատմեց իր երիտասարդ տարիների գործունեության մասին` անդրադառնալով բոլորին այդքան հուզող Արցախյան հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերույթունների բարելավմանը: Նա ներկայացրեց նաև երիտասարների հետ իր աշխատանքի առանձնահատկությունները` մատնանշելով, որ իր աշխատակազմում մեծ թիվ են կազմում երիտասարդ քաղաքական գործիչները: Հանդիպումից հետո կազմակերպվեց ընթրիք` ՀՀ Նախագահի անունից, հյուրերին ներկայացվեց հայկական մշակոյթի բաղկացուցիչ մասը` հայկական երգն ու պարը:

Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչներին ընդունեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխարհասփյուռ հայ ժողովրդի հավատքին  և Հայ եկեղեցու հարաբերություններին համաշխարհային կրոնների և դավանանքների ներկայացուցիչների հետ: Վեհափառ հայրապետը օրհնեց հավաքի մասնակիցներին և մաղթեց հաջողություններ` հանուն համերաշխության և բարօրության:

Երիտասարդ քաղաքական գործիչներն այցելեցին մի շարք տեսարժան վայրեր,որոնց թվում  էր նաև "Արարատ" կոնյակի գործարան կատարած անմոռանալի էքսկուրսիան և ամենաջերմ տպավորություններ  ստացան մեր երկրի պատմությունից և հյուրասեր ժողովրդից:

Երեք օրյա հավաքի ընթացքում մասնակիցների միջև ձևավորվեց ընկերական մթնոլորտ, ինչն անշուշտ նպաստելու է հետագա համագործակցությանը:


Նայել այս բաժնի պատկերասրահը

Նայել այս բաժնի տեսասրահը

 

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool