Արխիվ

Հայտարարություն  | 20.09.2008

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ՀՀ Անկախության 17-րդ տարեդարձի առթիվ: Տասնյոթ տարի առաջ կատարելով մեր պատմական ընտրությունը` գիտակցում էինք ազատ ու ինքնիշխան, ժողովրդավարական պետության կառուցման կարևորությունը: Մենք բավարար կամք և ներուժ ունենք որպեսզի պահպանենք անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները` սերունդներին կայուն ու բարեկեցիկ Հայաստան ժառանգելու համար:

Մենք այսօր ունենք նոր սերունդ, Անկախության սերունդ, որ ծնվել և մեծացել է անկախ Հայաստանում: Համոզված ենք, որ այս սերունդը պիտի շարունակի կերտել կայուն և զարգացող երկիր` ամուր պահելով անկախ պետականության նվաճումները և ընթանալով դեպի նոր հաղթանակներ:

Բոլորիս համար նվիրական այս տոնի կապակցությամբ մաղթում ենք խաղաղություն և բարօրություն:

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool