Արխիվ

ՄԻԱԿ-ի 2-րդ Արտահերթ Համագումարը Տեղի կունենա Գյումրիում՝ Դեկտեմբերի 1-ին  | 17.11.2007

Նոյեմբերի 17-ին կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի ընդլայնված խորհրդի նիստը, որը վարում էր կուսակցության Գլխավոր քարտուղար Լևոն Մարտիրոսյանը:

Նիստի օրակարգում ներառված էին Հայաստանյան քաղաքական զարգացումներին և կուսակցության առաջիկա արտահերթ համագումարին վերաբերող հարցեր: Հավատարիմ Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը և սոցիալ-տնտեսական զարգացումները Երևանից մարզեր տեղափոխելու իր տեսլականին, քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց ՄԻԱԿ-ի II արտահերթ համագումարն հրավիրել Գյումրիում, ս.թ. դեկտեմբերի 1-ին:

Ընդլայնված խորհրդի նիստում հաստատվեց նաև արտահերթ համագումարի օրակարգը: Օրակարգում ներառված են ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Լևոն Մարտիրոսյանի քաղաքական հաղորդումը, ինչպես նաև կուսակցության ղեկավար մարմինների ընտրությանը և առաջիկա նախագահական ընտրություններում ՄԻԱԿ-ի դիրքորոշմանը վերաբերող հարցեր:

ՄԻԱԿ-ի լրատվական ծառայություն

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool