Արխիվ

ՄԻԱԿ-ի ընդլայնված խորհրդի նիստը  | 01.11.2007

Նոյեմբերի 1-ին կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի ընդլայնված խորհրդի նիստը, որը վարում էր կուսակցության Գլխավոր քարտուղար Լևոն Մարտիրոսյանը:

Նիստի օրակարգում ներառված էին 2008 թ. պետական բյուջեին, կուսակցության առաջիկա արտահերթ համագումարին և գալիք նախագահական ընտրություններին վերաբերող խնդիրներ: Հավատարիմ Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը և սոցիալ-տնտեսական զարգացումները Երևանով չսահմանափակելու իր մարտավարությանը, ՄԻԱԿ-ի ընդլայնված խորհուրդը որոշում կայացրեց առաջիկա արտահերթ համագումարն անցկացնել Գյումրիում, նոյեմբերի 17-ին:

Ընդլայնված խորհրդի նիստում հաստատվեց նաև արտահերթ համագումարի օրակարգի նախագիծը:

ՄԻԱԿ-ի լրատվական ծառայություն

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool