Հարցազրույց ՄԻԱԿ-ի անդամ Հովհաննես Կատվալյանի հետ  | 09.03.2010
Հարցազրույց ՄԻԱԿ-ի անդամ Հովհաննես Կատվալյանի հետ
ՄԻԱԿ-ի հարգելի անդամներ, ներկայացնում ենք Ձեզ  ՄԻԱԿ-ի անդամ Հովհաննես Կատվալյանի հետ հարցազրույցը: 

-Որքա՞ն ժամանակ է անդամակցում եք ՄԻԱԿ-ին:

-Անդամակցում եմ 1 տարի 28 օր:

՞նչ առանձնահատկություն եք տեսնում ՄԻԱԿ-ում:

-Ունի մեծ ներուժ և այդ ներուժը կայանում է մեծ թիվ կազմող երիտասարդ կուսակցականների մեջ, քանի որ ցանկացած քաղաքական կուսակցության ներուժը դա այն երիտասարդությունն է, որոնք հավատում են իրենց: Ինձ ոգևորում է այն պրոֆեսիոնալիզմը, որը ես տեսնում եմ ՄԻԱԿ-ում: Ցանկացած գործում կարևոր է պրոֆեսիոնալ լինելը:

՞նչ նորամուծություն կառաջարկեիք ՄԻԱԿ-ի աշխատելաոճին:

-Ներկա դրությամբ ես լիովին գոհ եմ այն աշխատելաոճից, որը տեսնում եմ ՄԻԱԿ-ում: Ես կարծում եմ, որ այսօր նորամուծությունների կարիք չկա, սակայն եթե դրանց անհրաժեշտությունը այնուամենայնիվ հայտնվի, ապա ժամանակի ընթացքում դրանք տեսանելի կլինեն:

-Աճել է արդյոք երիտասարդների հետաքրքրվածության աստիճանը քաղաքականության հանդեպ վերջին 3 տարիների ընթացքում:

-Միանշանակ հետաքրքրվածությունը աճել է: Սակայն ցավալի է այն, որ հաճախ երիտասարդությունը ընդգրկվում է որևէ քաղաքական ուժի մեջ առանց լիովին ընկալելու այդ քաղաքական ուժի նպատակներն ու ծրագրերը, և հաճախ որևէ շահույթ հետապնդելով: Եվ ես ուրախ եմ, որ նման դեպքերը իսպառ բացակայում են ՄԻԱԿ-ում:

-Եթե լինեիք ՀՀ Նախագահ, Ձեր առաջին քայլը որը կլիներ:

-Եթե դառնայի Նախագահ կշարունակեյ շուկայական հարաբերություններն ավելի զարգացնել արտասահմանյան երկրների հետ, որի շնորհիվ բավականին կբարգավաճի մեր տնտեսական մակարդակը:

՞նչ կցանկանայիք փոխել Հայաստանում:

-Կցանկանայի որպեսզի ուսման մակարդակը Հայաստանում հասնի եվրոպական չափանիշներին, քանզի երիտասարդների մեջ եմ տեսնում մեր երկրի հետագա զարգացումը:

- Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական իրավիճակը Հայաստանում:

-Կարծում եմ ներկա քաղաքական իրավիճակը Հայաստանում կայուն է և ընթանում է բարեկեցիկ ճանապարհով:
 

-Ըստ ձեզ բուհական կոռուպցիայի դեմ մղված պայքարը այժմ էլ է շարունակում դրական արդյունքներ ապահովել, ինչպե՞ս դրանից անմիջապես հետո:

-Ցավոք կցանկանայի ֆիքսել այն փաստը, որ բուհական և ոչ միայն բուհական կոռուպցիայի դեմ մղված պայքարը չի տալիս այն դրական արդյունքները, որը ակնկալվում էր:

-Եվ վերջում` ի
՞նչ հարց կտայիք հարցազրույցի հաջորդ մասնակցին:
-Ինչպիսի՞ն եք տեսում ՄԻԱԿ-ը 10 տարի հետո:


Հարցազրույցը վարեց Ն. Կարապետյանը

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն: