Հարցազրույց ՄԻԱԿ-ի անդամ Սուրեն Շիրբակյանի հետ  | 03.03.2010
Հարցազրույց ՄԻԱԿ-ի անդամ Սուրեն Շիրբակյանի հետ

ՄԻԱԿ-ի հարգելի անդամներ, ներկայացնում ենք Ձեզ  ՄԻԱԿ-ի  անդամ Սուրեն Շիրբակյանի հետ հարցազրույցը: 

-Որքա՞ն ժամանակ է անդամակցում եք ՄԻԱԿ-ին:

-2 տարի, 2007-ի հունիսից:

-Ի՞նչ առանձնահատկություն եք տեսնում ՄԻԱԿ-ում:

-ՄԻԱԿ-ն առանձնանում է "կրեատիվ" երիտասարդության համախմբմամբ, որը ակտիվ մասնակցում է մեր երկրի բարգավաճմանը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր դերը ՄԻԱԿ-ում:

-Լինելով բժիշկ-ստոմատոլոգ, իմ դերը ՄԻԱԿ-ում առանձնացնում եմ բժշկությանը վերաբերող խնդիրների քննարկմամբ և իրականացմամբ:

-Եթե լինեիք ՀՀ Նախագահ, Ձեր առաջին քայլը որը կլիներ:

-Եթե լինեի, իհարկե վատ չէր լինի…: Իսկ եթե ավելի լուրջ, միանշանակ կպայքարեի աղքատության և կոռուպցիայի դեմ:

-Ի՞նչ կցանկանայիք փոխել Հայաստանում:

-Հայերի աշխարհայացքը և մենտալիտետը: Նաև կուզենայի զարգացած տեսնել տուրիզմը:

-Պատասխանեք, խնդրեմ, հարցազրույցի նախորդ մասնակցի հարցին:
-Ի՞նչ եք կարծում, ո՞ր կրթական համակարգն է ավելի արդյունավետ. ժամանակակի՞ց թե՞ նախկին խորհրդային կրթական համակարգը և ինչու՞:

 
-Իհարկե նախկին Խորհրդային կրթական  համակարգը: Իսկ, թե ինչու՞, ինձ թվում է ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե ինչ քաոս է տիրում մեր ուսումնական հաստատություններից շատերում: Ցավոք սրտի…:

-Եվ վերջում մեր ավանդական հարցը` ի՞նչ հարց կտայիք հարցազրույցի հաջորդ մասնակցին:

-Բարև Ձեզ: Michael Jackson-ի "Dangerous" դիսկը ունե՞ք: Տվեք մի երկու օր լսեմ էլի:
-Իսկ եթե լուրջ` ինչպե՞ս եք վերաբերվում ռուսաց լեզվի խիստ նվազեցմանը կրթական համակարգում:



Հարցազրույցը վարեց Ն.Կարապետյանը

Լրահոս
Արխիվ
Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն: