"ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր" | 15.06.2011 Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը` ՄԻԱԿ-ը ապրիլի 8 - ից Մայիսի 9-ը նախաձեռնեց և իրականացրեց "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" ծրագիրը, որը ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութեր: 4 միլիոնից ավել նամակներ ուղարկվել են շուրջ 100 երկրներ: Ծրագրի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերի համացանցային հասցեական տարածումն էր աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում: Նախագծի ռազմավարական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստելն էր: Նախագծի հիմնական և ռազմավարական նպատակներին ուղղված խնդիրներն էին`
Ծրագիրն իրականացվում էր երեք փուլերով. Առաջին փուլում ստեղծվեցին աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հեղինակավոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների անվանական տվյալների բազա:Մշակվել և տարբեր լեզուներով թարգմանվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերը: Զուգահեռ ձևավորվեցին նախագծին նպաստող տեղական ու հայկական լոբբինգով զբաղվող կազմակերպությունների, ֆորմալ ու ոչ - ֆորմալ խմբերի կոալիցիաներ: Երկրորդ փուլում արդեն ձևավորված տվյալների բազայում առկա անվանական հասցեներով ուղարկվեցին վերոնշյալ նյութերը: Ուղարկվեցին ծրագրի համապատասխան նախատեսված 4 միլիոն էլեկտրոնային հաղորդագրություններ: Երրորդ փուլում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծրագիրը և կատարված աշխատանքի արդյունքները ներկայացվեցին նախագահ Սերժ Սարգսյանին: Ստորև ներկայացված է փաստաթուղթը տարբեր լեզուներով: |
| |||