Հարցազրույց Բերդ համայնքի ավագանու ՄԻԱԿ-ի անդամ Ռաֆիկ Ներսիսյանի հետ | 09.03.2010
ՄԻԱԿ-ի հարգելի անդամներ, ներկայացնում ենք Ձեզ ՄԻԱԿ-ի անդամ Ռաֆիկ Ներսիսյանի հետ հարցազրույցը:
-Որքա±ն ժամանակ է անդամակցում եք ՄԻԱԿ-ին: -2009 թ. հոկտեմբերի 25-ից անդամակցում եմ ՄԻԱԿ-ին: -Ի±նչ առանձնահատկություն եք տեսնում ՄԻԱԿ-ում: -Կուսակցության անդամների մեջ կա ազատ ընտրվելու իրավունք և իրենց գաղափարները ազատ արտահայտելու և ամենակարևորներից մեկը` նոր սերնդի բարեփոխումների գաղափարը: -Ի±նչ նորամուծություն կառաջարկեիք ՄԻԱԿ-ի աշխատելաոճին: -Գաղափարապես ակտիվ, մասնակցել կուսակցության ծրագրերին և հնարավորինս լուծել առաջացած խնդիրները ՄԻԱԿ-ի ապագան տեսնելու համար: -Դուք առաջինն եք ՄԻԱԿ-ից, ով ընտրվել է ավագանու անդամ: Պարտավորեցնու±մ է արդյոք Ձեզ այդ փաստը, և ի±նչ խորհուրդ կտայիք այն անդամներին, ովքեր ևս նման հեռանկարներ ունեն: -Որպես ավագանու ներկայացուցիչ, ես ինձ պարտավորված եմ զգում և աշխատում եմ լուծել համայնքի խնդիրները անշահախնդիր և խորհուրդ կտայի մյուս անդամներին հնարավորության դեպքում ձեռք բերել ժողովրդի վստահությունը և ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքական դաշտում: -Եթե լինեիք ՀՀ նախագահ, Ձեր առաջին քայլը ո±րը կլիներ: - Եթե լինեմ ՀՀ նախագահ իմ առաջին քայլը կլինի` ՎԵՐԱՑՆԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ: -Ի±նչ կցանկանայիք փոխել Հայաստանում: -Կցանկանայի Հայաստանում ուսուցումը և բուժումը լիներ անվճար: -Բոլորիս էլ հայտնի է, որ ներկա քաղաքական դաշտում կան ավելի առաջատար կուսակցություններ քան ՄԻԱԿ-ը, ի±նչն էր պատճառը, որ անդամակցեցիք ՄԻԱԿ-ին, ոչ թե այլ կուսակցության: -Նախկինում ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցել, քանի որ չեմ տեսել իրական փոփոխություններ, իսկ ՄԻԱԿ-ի ծրագրին ծանոթանալով տեսա, որ հնարավոր է Հայաստանում նոր բարեփոխումներ մտցնել, ստեղծել ժողովրդական երկիր: Որոշեցի իմ մասնակցությունն ունենալ այս գործընթացին: -ԵՎ վերջում` ի±նչ հարց կտայիք հարցազրույցի հաջորդ մասնակցին: -Ո±րն է Ձեր գործունեությունը կուսակցության ծրագրերի իրականացման մեջ: |
| |||