ԱնդամագրությունՄԻԱԿ-ի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` կամավոր հիմունքներով, ով ընդունում է ՄԻԱԿ-ի Կանոնադրությունը: ՄԻԱԿ-ի անդամը չի կարող միաժամանակ լինել որևէ այլ կուսակցության անդամ: ՄԻԱԿ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ է լրացնել ՄԻԱԿ-ի Անդամագրման Ձևը, ինչը կարելի է անել ՄԻԱԿ-ի գրասենյակում կամ լրացնել ՄԻԱԿ-ի Անդամագրման Ձևի էլեկտրոնային տարբերակը այս կայքէջում և ուղարկել ՄԻԱԿ-ին: ՄԻԱԿ-ի անդամագրման դիմումը ստանում է ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներից որևէ մեկը, ըստ դիմողի բնակության վայրի, և որոշումն ընդունում է տվյալ ստորաբաժանման գործադիր խորհուրդը: ՄԻԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է հաշվառվի կուսակցության որևէ տարածքային ստորաբաժանում: ՄԻԱԿ-ի անդամ, կարող են դառնալ նաև ՀՀ ընտրական իրավունքով օժտված այլ անձինք` առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի: Անդամագրման Ձևը լրացնելուց հետո Ձեզ հետ կկապնվեն ՄԻԱԿ-ի կենտրոնական գրասենյակի կամ Ձեր բնակության վայրի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ՄԻԱԿ-ի անդամության հետ կապված բոլոր հարցերում: |
|
|||