Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 4-ին:
 
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
 
Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը:
 
Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:

Ուրբաթ երեկո 27.01.2012 Ուրբաթ երեկո 27.01.2012
Հայաստանն այսօր նշում է Ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը Հայաստանն այսօր նշում է Ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Լրահոս
Արխիվ

Հոսնի Մուբարաք
18.01.2012



Հոսնի Մուբարաք - եգիպտացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ և Եգիպտոսի չորրորդ նախագահ 1981-ից մինչև 2011թ.։

Կլոդի Էնյերե
18.01.2012



Կլոդի Էնյերե- Ֆրանսիացի բժիշկ, քաղաքագետ, Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի տիեզերագնաց (1985 - 1999):

"ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Ճշմարտություն և Փաստեր"



Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը` ՄԻԱԿ-ը ապրիլի 8 - ից Մայիսի 9-ը նախաձեռնեց և իրականացրեց "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" ծրագիրը, որը...

ՄԻԱԿ Խորհրդի, Կանոնադրական և Վերստուգիչ հանձնաժողովների անդամներ



ՄԻԱԿ-ի Քարտուղարության, Խորհրդի, Վերստուգիչ և Կանոնադրական հանձնաժողովների նոր կազմը` ըստ մարտի 21-ին կայացած համագումարի արդյունքների:   Արա...

Հարցում
Արդյո՞ք ներգրավված են կանայք Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում:

Այո, ներգրավված են:
Ոչ, ներգրավված չեն:




   Free Page Rank Tool