"Ողջ ճշմարտությունը Արցախի մասին փաստերով" Միացյալ Ազատական Ազգային կուսակցության - ՄԻԱԿ-ի արշավը ողջունել է Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությունը: Այստեղ գնահատելի են համարում, որ ՄԻԱԿ-ին հաջողվել է մեկ փաստաթղթում ամփոփել Արցախյան հիմնախնդրի իրավական և պատմական կողմերը: ՄԻԱԿ-ի նախաձեռնությանը նաև պատասխանել է "Հայաստանի Եվրոպական Ընկերներ" կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:
|