"Հայաստանը Եվրոպայում" հաղորդման հյուրը ՄԻԱԿ-ի քարտուղար Վահան Բաբայանն էր: Քննարկման հիմնական թեման եվրաինտեգրումն էր: Մասնավորապես անդրադարձ կատարվեց երիտասարդության դերին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում, երիտասարդների համար նախատեսված ծրագրերին եւ նրանց ակտիվության աստիճանին: Վ. Բաբայանը խոսեց նաեւ Արևելյան գործընկերության ծրագրի մասին եւ նշեց, որ այն ինտեգրման վերջին փուլն է, որը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: